Հայկական զինուժի կորուստները 2018թ-ի հուլիս-հոկտեմբեր ամիսներին
2018թ-ի հուլիսի 1-ից հոկտեմբերի 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 12 դեպքի մասին։ Կորուստներից երեքը մարտական է: Տվյալները փոխանցում է Ռազմ․ինֆո-ն։
Մարտական՝
• Սեպտեմբերի 19-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող, շարքային Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը։
• Սեպտեմբերի 22-ին ՊԲ արևելյան ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող Արցախ Մհերի Հովսեփյանը։
• Սեպտեմբերի 26-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ մահացել է ՊԲ զինծառայող, Աղասի Դերենիկի Մկրտչյանը, պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հարուցվել է քրգործ մարտական հերթապահության կանոնները խախտելու հոդվածով։
Ոչ մարտական՝
Հուլիս 24-ին մարտական դիրքում մահացել է ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող, շարքային Ժորա Վահագի Պետրոսյանը՝ նախնական տվյալներով՝ ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:
Հուլիսի 29-ին Սյունիքի մարզում ավտովթարի հետևանքով մահացել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող Արմեն Մինասյանը։
• Օգոստոսի 5-ին, լճում խեղդվել է ՊԲ պայմանագրային զինծառայող Արմեն Ռաշիդի Հովակիմյանը։
• Օգոստոսի 9-ին, Լոռու մարզում ավտովթարից մահացել է ՀՀ ԶՈւ սպա Արտակ Գրիգորյանը։
• Օգոստոսի 29-ին, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հերթապահ մասում հայտնաբերվել է զորամասի հերթապահ, ավագ լեյտենանտ Կարեն Սամվելի Հովհաննիսյանը: Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով։
• Օգոստոսի 30-ի լույս 31-ի գիշերը Վանաձոր-Գյումրի ճանապարհին ավտովթարից մահացել է ՀՀ Զու սպա։
• Սեպտեմբերի 2-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ զորամասերից մեկում (նախնական` ինքնասպանություն), մահացել է զինծառայող, Վանիկ Արթուրի Գևորգյանը։
• Սեպտեմբերի 3-ին ավտովթարից մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող Վազգեն Գագիկի Խաչատրյանը։
• Հոկտեմբերի 1-ին ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ մահացել է ՊԲ զինծառայող Գևորգ Սուրենի Հարոյանը։ Հարուցվել է քրգործ ինքնասպանության հասցնելու հոդվածով։
| 2018․ Ամիս | Մարտական | Ոչ մարտ. |
| Հունվար | 1 | 4 |
| Փետրվար | 2 | 2 |
| Մարտ | 0 | 2 |
| Ապրիլ | 2 | 1 |
| Մայիս | 0 | 7 |
| Հունիս | 1 | 2 |
| Հուլիս | 0 | 2 |
| Օգոստոս | 0 | 4 |
| Սեպտեմբեր | 3 | 2 |
| Հոկտեմբեր | 0 | 1 |
| Ընդամենը | 9 | 27 |
2017թ-ի նույն ամիսներին (հուլիս-հոկտեմբեր) մահացել է 17 զինծառայող, որոնցից 8-ը մարտական կորուստներ են։
| 2017․ Ամիս | Մարտական | Ոչ մարտ. |
| Հունվար | 3 | 3 |
| Փետրվար | 3 | 3 |
| Մարտ | 3 | 1 |
| Ապրիլ | 2 | 3 |
| Մայիս | 2 | 6 |
| Հունիս | 4 | 2 |
| Հուլիս | 2 | 2 |
| Օգոստոս | 2 | 3 |
| Սեպտեմբեր | 2 | 0 |
| Հոկտեմբեր | 2 | 4 |
| Ընդհանուր | 25 | 27 |