Սիցիլիայում ջրհեղեղի հետևանքով 12 մարդ է մահացել: Մահացածներից 9-ը՝ երկու ընտանիքների անդամներ են, նրանք նույն տանն են եղել Կաստելդաչիա համայնքում: Նրանք մահացել են, երբ տունը հեղեղել է ափերից դուրս եկած գետը: Զոհերի թվում կան նաև երեխաներ՝ 1, 3 և 15 տարեկան, գրում է BBC News-ը:

Եվս 3 մարդ զոհվել է, երբ նրանց ավտոմեքենան ջրի ուժեղ հոսքի հետևանքով գետում է հայտնվել:

Վերջին օրերին Իտալիայում հորդառատ անձրևների պատճառով մոտ 30 մարդ է զոհվել:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վենետիկում տեղի է ունեցել վերջին տարիների ամենահզոր ջրհեղեղը: Ջուրը քաղաքում բարձրացել է 1,5 մետրով: Հեղեղվել է Վենետիկի պատմական կենտրոնը: Ջրածածկ է քաղաքի փողոցների ու հրապարակների 75 տոկոսը: