ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլիմո Նյալետսոսի Վուլը նոյեմբերի 7-16-ը կայցելի Հայաստան՝ երկրում խաղաղ հավաքների անցկացման իրավունքի իրացման մակարդակը գնահատելու նպատակով, հայտնում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնական կայքը:

«Հայաստանը խաղաղ, ժողովրդավար փոփոխությունների շրջան է անցնում. սա մեծ նշանակություն կարող է ունենալ մարդու բոլոր իրավունքների, մասնավորապես խաղաղ հավաքներ իրականացնելու իրավունքի պաշտպանության և ընդլայնման տեսանկյունից, ինչպես նաև կարող է նպաստել օրենքի գերակայության ամրապնդմանը՝ հանուն ժողովրդավարական նվաճումների ու տնտեսության զարգացման», - ասել է փորձագետը:

10-օրյա այցի ընթացքում Վուլը կլինի Գյումրիում, Վանաձորում, Վայքում և Երևանում, կհանդիպի կառավարության, դատական, օրենսդիր համակարգերի, մամուլի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ:

Նոյեմբերի 16-ին ՄԱԿ փորձագետը Երևանում մամուլի ասուլիս կունենա, որի ընթացքում կներկայացնի 2019թ-ի հունիսին Մարդու իրավունքների 41-րդ նստաշրջանին կներկայացնի համապարփակ զեկույցը: