Նյու-Յորքում ձյան առատ տեղումների պատճառով բոլոր դպրոցները կփակվեն։ Նման որոշում կայացրել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն, գրում է Գազետա․ռու-ն։

Նշվում է, որ շատ ծնողներ դժգոհ են այն հանգամանքից, որ ուշ են ստացել այդ ծանուցումը։ Այս որոշումը վերաբերում է 1.1 միլիոն աշակերտի:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայում «Էլեանոր» փոթորկի հետևանքով 26 մարդ տուժել է: