Այսօր տեղական ժամանակով ժամը 5:17 (Գրինվիչի ժամանակով` ժամը 1:17) Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 42.74 աստիճան և արևելյան երկայնության 43.37 աստիճան աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան, Օնի քաղաքից 18 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կիլոմետր խորությամբ, 4.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալլ:

Ժամը 5:46 կապ է հաստատվել Վրաստանի արտակարգ իրավիճակների դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ, ով փոխանցել է, որ տուժածների և ավերածությունների վերաբերյալ տեղեկություն չկա։