«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը Ինստագրամից և Թվիթերից ջնջել է իր բոլոր էջերը։ Ինչպես հայտնում է sport-express.ru-ն, այդ քայլով 35-ամյա դարպասապահը հրաժեշտ է տվել ֆուտբոլի աշխարհին և ավարտել ֆուտբոլիստի կարիերան:

Նա համացանցում ճանապարհի նկար է տեղադրել և գրել. «Շնորհակալություն ամեն ինչի համար»։
2015 թվականին դարպասապահը հայտարարել էր, որ իր կարիերան ավարտելուց հետո կենտրոնանալու է իր ընտանիքի վրա։

Նրա վերջին ակումբն անգլիական «Միդլսբրոն» էր, որտեղ դարպասապահը հանդես է եկել 2016/17 մրցաշրջանում: