Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական նամակներով դիմել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին (պատճենը՝ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրին) և ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեվին՝ հրավիրելով համապատասխանաբար ԵԱՀԿ Ժողովրդավարական հաս­տատությունների և մարդու իրավունքների գրասենյակին և ԱՊՀ անդամ երկրների առաքելությանը դիտարկել Հայաստանի Հանրա­պետությունում 2018թ-ի դեկտեմբերի 9-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունները:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։