Առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը։ Այսօր լրագրողների հետ զրույցում նա հայտնեց այս մասին՝ նշելով, որ ցուցակում լինելու են սեփականատերեր։

Լրագրողների դիտարկմանը, այսպիսով ստացվում է, որ բիզնեսը բերվում է քաղաքականություն, Ծառուկյանը պատասխանեց.

«Եթե տիրապետեք քաղաքականությանը, կհասկանաք, կիմանաք, որ ԱՄՆ-ում ամենախոշոր սեփականատերը Թրամփն է, ով երկիրն է կառավարում։ Այսօր Թրամփի օրոք գործազրկությունը ամենացածր տոկոսի վրա է»։

Նա հավելեց, որ երբ զգա, որ ժողովրդին ինքը պետք չէ քաղաքականության մեջ, նույն պահից սկսած այլևս չի մասնակցի։