Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է․

«Հայֆիլմը հուզական առումով ցանկալի է, իսկ իրավական առումով պետք է լինի ՀՀ մշակույթի նախարարության տիրույթում և ենթակայության ներքո։ Պետական գույքի կառավարման կոմիտեն ոչ մասնագիտական և ոչ էլ իր ռեսուրսներով պարտավոր չէ և մեծ ցանկության դեպքում չի էլ կարող տիրապետել ամբողջ իրավիճակին։ Չնայած Պետգույքի կոմիտեյի նախագահ Նարեկ Բաբայանի լավ տրամադրվածությանը Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության հանդեպ, ինչը մենք գնահատում ենք, բոլոր դեպքերում բանակցությունների սեղանը սխալ է, իսկ պատասխանատուները գուցե արվեստասեր, բայց արվեստից հեռու։

Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնությունը շարունակում է տիրապետել իրավիճակին և հայտարարում է կրկին անգամ Հայֆիլմը պետք է հանվի մասնավորեցման ծրագրից և դառնա պետական մշակութային կառույց-հուշարձան, դրանից հետո տեղափոխվի ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ներքո։ Այդպես նա կգտնվի ճիշտ կայարանում և ճիշտ գնացքով կուղևորվի դեպի մեր մեծ պայքարի վերածնունդը։ Գնացքը մեր կողմից կայարանը պետության»։