ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը չի մասնակցելու դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: ArmLur.am-ի փոխանցմամբ, այս մասին ասել է ինքը պատգամավորը:

«Իմ անունը չի լինելու որևէ կուսակցության կամ դաշինքի ցուցակում: Չեմ ունենալու անձնական մասնակցություն այս ընտրական պրոցեսներին: Որպես քաղաքացի ակնկալում եմ ժողովրդի քվեի հաղթանակ և երկրի կայուն զարգացում», - ասել է նա:

Ավելի վաղ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը նույնպես հայտարարել էր, որ չի մասնակցելու 2018թ-ի դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին: