«Ալյանս» կուսակցության ան­դամ, ԲՀԿ նախկին ադամ Արագած Ախոյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ իր և «Ազատ դեմոկրատներ» կուսակ­ցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի անձնական հարա­բերություններն այնքան ջերմ են, որ իրենք հանդիպում են նաև ընտանիքներով: Բայց թե այդ անձնական մտերմությունը կվե­րածվի քաղաքականի, Ախոյանը դժվարացել է կանխատեսել:

Կան խոսակցություններ, որ «Ազատ դեմոկրատներ», «Հանրապետություն» և «Ալյանս» կուսակցություններն առաջիկա խորհրդարանական ընտրու­թյուններին կարող են մասնակ­ցել դաշինքով, և այս պահին կուսակցությունների ներկայա­ցուցիչները բանակցում են այս հարցերի շուրջ: Թե ինչի կհանգեցնեն այդ բանակցություննե­րը, կողմերից որևէ մեկն առայժմ չի կարողանում ասել, և որովհե­տև քանի դեռ բանակցում են, դրական ելքի հույս կա: