«Արտահերթ խորհրդարա­նական ընտրություն­ներին համատեղ մասնակցե­լու հարցով, որոշ տեղեկու­թյուններով, մեկ շաբաթից ավելի բանակցություններ են վարում նաև ՀՀԿ-ի գործընկեր, ՍԻՄ-ի ղեկավար, վերջին երկու գումարման խորհրդարանում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն ու նախկին ԲՀԿ-ական, Ռեֆոր­միստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը:

Չի բացառվում, որ բանակցու­թյուններին միանա նաև Վահրամ Մկրտչյանի ՀԺԱՄ-ը: Վահան Բաբայանը զրույցում ասաց, որ ո´չ հերքում, ո´չ հաստատում է տեղեկու­թյունը, իսկ ընտրություններին մասնակցելու և ձևաչափի մասին կհայտնեն առաջիկա օրերին»,- գրում է Հրապարակ թերթը: