Ավստրալիայի կառավարությունը որոշում է ընդունել թույլատրել երկրի ընկերություններին մարիխուանայից (կանեփից) պատրաստված բժշկական արտադրանքների արտահանումը: Այս մասին հայտարարել է Առողջապահության նախարար Գրեգ Հանթը` ընդունված որոշումը բացատրելով «կանեփի ներքին արտադրության զարգացման նպատակներով»։

Նախարարը նաև ընդգծել է կառավարության մտադրությունը հուսալի վերահսկողության ներքո իրականացնել ավստրալիական հիվանդներին որակյալ բժշկական կանեփի մատակարարումը:

Ավստրալիայի իշխանությունները 2016 թ. նոյեմբերին օրինականացրել էին կանեփի մշակումն ու մարիխուանայի արտադրությունը բժշկական նպատակներով: Միևնույն ժամանակ, դաշնային խորհրդարանը, որն հավանություն է տվել թմրամիջոցների մասին օրենքի համապատասխան փոփոխություններին, նշում է, որ բժշկական կանեփի օրինականացումն ավստրալիական պետությունների իշխանությունների իրավասությունն է:

Այդ ժամանակից ի վեր այդ արտադրանքի արտադրությունը օրինականացվել է երկրի խիտ բնակեցված Վիկտորիա և Նոր Հարավային Ուելս նահանգներում: Կանեփի արտադրության լիցենզիա ստանալու համար ընկերությունները պետական վերահսկողության խստագույն ընթացակարգեր են անցնում: