Նոյեմբերի 6-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում անցկացված Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ դեմոկրատ գործիչ Էնթոնի Բրինդիսին հաղթել է հանրապետական թեկնածուին, հայտնում է Pressconnects-ը։

Հայկական արմատներ ունեցող ևս երեք գործիչ է մասնակցում ընտրույթուններին՝ երկուսը դեմոկրատ, մեկը՝ հանրապետական։

Ընտրությունների նախնական արդյունքներով՝ Սենատում Հանրապետական կուսակցության անդամները կստանան 51 տեղ, իսկ Դեմոկրատական կուսակցության անդամները՝ 42 տեղ: Ներկայացուցիչների պալատում առաջատար են դեմոկրատները՝ 203, իսկ հանրապետականներն ունեն 185 տեղ: