2019թ. պետական բյուջեի նախագիծն այսօր քննարկվում է ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2019թ-ի պետբյուջեով նախատեսված է հատկացնել 444 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա հատկացումներից ավելի է 35,5 մլրդ-ով։

ՀՀ առողջապահության նախարարությանը կհատկացվի 91,7 մլրդ դրամ, ինչը նախորդից ավելի է 8,6 մլրդ դրամով։