Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այն կարծիքին Է, որ Եվրամիությանն անհրաժեշտ Է պաշտպանվել Չինաստանից, Ռուսաստանից ու ԱՄՆ-ից:

Նա նոյեմբերի 6-ին պատմել Է Europe1 ռադիոկայանի եթերում․

«Երբ ես նայում եմ այսօրվա Եվրոպային, տեսնում եմ, որ այն ավելի ու ավելի տարանջատ Է դառնում:

Նայեք աշխարհին, որտեղ մենք ապրում ենք, և կտեսնեք ավտորիտար տերություններ, որոնք ավելի ու ավելի ակտիվորեն են գործում և վերազինվում են՝ գտնվելով Եվրոպայի սահմանամերձ շրջաններում: Մեզ հարվածներ են հասցնում կիբեռտարածությունում և միջամտում են մեր ժողովրդավարական կյանքին: Մենք պետք Է պաշտպանվենք Չինաստանից, Ռուսաստանից եւ նույնիսկ ԱՄՆ-ից»,- ասել Է Ֆրանսիայի նախագահը:

Մակրոնը նաև նշել Է, որ Եվրոպան կարիք ունի ստեղծելու սեփական միասնական զինված ուժեր:

«Մենք չենք կարողանա պաշտպանել եվրոպացիներին, եթե որոշում չընդունենք՝ ստեղծել հիրավի համաեվրոպական բանակ: Դա անհրաժեշտ Է Ռուսաստանի դեմ հանդիման, որը գտնվում Է մեր սահմանների մոտ, և որը կարող Է գործել սպառնալից,-ասել Է նախագահը: -Մենք պետք Է ունենանք այնպիսի Եվրոպա, որն ավելի մեծ չափով ընչունակ կլինի պաշտպանվել ինքնուրույնաբար՝ կախված չլինելով բացառապես ԱՄՆ-ից, կգործի ավելի ինքնիշխան կերպով»,- հաղորդել Է ՏԱՍՍ-ը: