Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ մայրաքաղաքի կենտրոնը պետք է հատուկ կարգավիճակ ունենա:

Կարգավիճակին Մեսչյանն անդրադարձել է քաղաքի պատկերն աղավաղող, արդեն կառուցված շինությունների ճակատագրի մասին խոսելիս՝ նշելով, որ այս պահին խնդրին «որևէ լուծում գտնելը խիստ դժվար է, և կարող են ծագել դատական վեճերի ու փոխհատուցումների հետ կապված խնդիրներ»։

Նա կարծիք է հայտնել, որ վտանգավոր է ունենալ կենտրոնի հանդեպ նույն դիրքորոշումը, ինչ այլ վարչական շրջանների։

Ճարտարապետի խոսքով, համապատասխան նախագիծ է մշակվելու, որը կներկայացվի կառավարությանը, ապա՝ ԱԺ։ Այնտեղ ընդունելուց հետո ճարտարապետը կունենա լծակներ՝ խնդրին լուծումներ տալու համար։