Լրատվամիջոցները հայտնել են Հյուսիսային Կորեայի քաղաքներից մեկի վրա բալիստիկ հրթիռի ընկնելու մասին
Հյուսիսային Կորեայի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի անհաջող փորձարկումը, որը տեղի էր ունեցել 2017 թվականի ապրիլի 29-ին, ավարտվել էր բնակավայրի վրա բեկորների թափվելով: Այս մասին հաղորդում է The Diplomat-ն ու ԱՄՆ կառավարական աղբյուրը:
Պարբերականի տվյալներով՝ «Հվանսոն 12» միջերկրածովային հրթիռը ընկել էր 237 հազար բնակչություն ունեցող Տոկչհոն քաղաքի վրա, «լուրջ վնաս» Էին կրել արդյունաբերական և գյուղատնտեսական կառույցները: Աղբյուրը նշել է, որ հրթիռն օդում եղել է մոտ մեկ րոպե և հաղթահարել մոտ 70 կմ:
Պարբերականը հայտնում է, որ թռիչքի կարճ ժամանակն ու չօգտագործված վառելիքի մեծ քանակությունը հաշվի առնելով՝ պայթյունը պետք է որ զգալիորեն մեծ հզորությամբ որոտացած լիներ: Լրագրողները կասկածում են, որ զոհերը կարող էին շատ լինել, քանի որ հրթիռը արդյունաբերական տարածքի վրա է ընկել ոչ աշխատանքային ժամի: