«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել մշակութաբան, ազգագրագետ Լևոն Աբրահամյանը:

Կրթություն՝

1965 - 1970 թթ. Երևանի պետհամալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ
1974 - 1978 թթ.ԽՍՀՄ ԳԱ Ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրա (Մոսկվա): 1978 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ՝ Ավստրալիայի և Օվկիանիայի բնիկների մշակույթի վերաբերյալ

Մասնագիտական փորձ՝

1970-1972թթ-ին եղել է ԵՊՀ մոլեկուլյար կենսաֆիզիկայի ամբիոնի ասիստենտ, 1973-1974թթ-ին` Երևանի բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտի փիլիսոփայության ամբիոնի ավագ լաբորանտ։ 1978թ-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում, 1978-1988թթ-ին` ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 1988թ-ից՝ ավագ գիտաշխատող։ 2005թ-ից՝ արդիականության ազգաբանության բաժնի վարիչ։

1990թ-ից դասախոսում է Երևանի պետական համալսարանում, ինչպես նաև ԱՄՆ-ի Պիտսբուրգի (1994), Կալիֆոռնիայի Բերկլիի (1997) և Կոլումբիայի (2001) համալսարաններում։ 2005թ-ից ղեկավարել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արդիականության ազգաբանության բաժինը:

Հեղինակ է շուրջ 170 աշխատությունների:

Կոչումներ՝

2006 թ. ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
2009 թ. ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ