Սպիտակ տունը դադարեցրել է CNN-ի լրագրող Ջիմ Ասքոթայի հավատարմագրումը՝ նախագահ Թրամփի մամուլի ասուլիսի ժամանակ նախագահի ու լրագրողի միջև տեղի ունեցած բանավեճից հետո։

Ասքոթան երկար ժամանակ Սպիտակ տան հակառակորդն էր, ով աշխատում է այն լրատվամիջոցում, որին Թրամփն անվանում է «fake news» (կեղծ լուր)՝ փորձելով խաթարել նրա նկատմամբ հանրային վստահությունը։

Նախօրեին ընտրություններից հետո Թրամփի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը փորձում էր հակառակվել Թրամփին՝ կապված Մեքսիկայով դեպի ԱՄՆ շարժվող «միգրանտների քարավանի» վերաբերյալ արտահայտվող կտրուկ մտքերին ու գործողություններին։

Թրամփը փորձում է չպատասխանել հարցին, սակայն Ասքոթան հրաժարվում է վերադարձնել բարձրախոսը՝ փորձելով այլ հարց տալ ու հրում է կնոջը, ով փորձում էր վերցնել բարձրախոսը։ Թրամփը լրագրողին անվանում է «կոպիտ, սարսափելի մարդ»։

Տեղի ունեցածից ժամեր անց Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը հայտարարել է, որ Սպիտակ տունը դադարեցնում է լրագրողի հավատարմագրումը։