Մահացել է ֆրանսիացի հայտնի երգահան Ֆրանսիս Լեն
«Օսկար»-ի մրցանակակիր՝ «Սիրո պատմություն» ֆիլմի երաժշտության համար, Կլոդ Լելուշի «Տղամարդը և կինը» ֆիլմի երաժշտության հեղինակ Ֆրանսիս Լեն մահացել է Ֆրանսիայում՝ 86 տարեկան հասակում։ Այս մասին հայտնել է Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին։
«Խորը կսկիծով իմացա Ֆրենսիս Լեի՝ Նիցցայից հրաշալի երաժշտի և երգահանի մահվան մասին։ Մտածում եմ նրա ընտանիքի և հարազատների մասին»,- Twitter-ի իր էջում գրել է Էստրոզին։
Ֆրանսիս Լեն ծնվել է Նիցցայում՝ 1932թ-ին, հռչակվել է ոչ միայն ֆիլմերի համար իր երաժշտությամբ, թեև մի քանի տասնյակ սաունդթրեք է գրել։ Նա երաժշտություն է գրել նաև երգերի համար, որոնք հետագայում կատարել են Իվ Մոնտանը, Էդիթ Պիաֆը, Միրեյ Մաթյեն, Ֆրենկ Սինատրան և բեմում նրանց ոչ պակաս հայտնի գործընկերները։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում