Տաջիկստանի հյուսիսում գտնվող խիստ ռեժիմի ուղղիչ գաղութներից մեկում բանտարկյալները խռովություն են բարձրացրել:

Նշվում է, որ Խուջանդ քաղաքում գտնվող խիստ ռեժիմի գաղութում դատապարտյալները խռովություն են բարձրացրել գիշերը, բախումների հետևանքով մի քանի մարդ է տուժել:

Գործակալության զրուցակիցը մարմնական վնասվածք ստացածների հստակ թիվը չի նշել: Հայտնի է, որ դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: