«Հրապարակ» թերթը գրում է.

«Գնալու ենք բացառապես «սևերով», պատրաստ ենք պայքարի՝ ընդհուպ մինչև ֆիասկո։ Ցուցակում բոլորը՝ սկսած առաջին համարից, պետք է լինեն նաև ռեյտինգային թեկնածուներ»,- նշել է զրուցակից ՀՀԿ-ականը։ ՀՀԿ-ում այս պահին քննարկում են քարոզարշավի մարտավարությունը։

Որոշ տեղեկություններով՝ շաբաթ տեղի կունենա ՀՀԿ ԳՄ նիստ, որտեղ կքննարկվի համամասնական ցուցակի նախնական տարբերակը։ Այն վերջնական կհաստատվի նոյեմբերի 11-ին՝ ՀՀԿ համաժողովում։

Ցուցակը հիմնականում լինելու է կուսակցական, «դրսից» կլինի միայն Դավիթ Շահնազարյանը՝ առաջանցիկ տեղերում։ Համաժողովը կանեն ՀՀԿ գրասենյակում։ Լրագրողների համար այն փակ կլինի, սակայն ավարտին ասուլիս կտան։ Թեև մինչ այդ որոշում կար, որ անցկացվի ՄՀՀ-ում, առանձին սեկցիաներում էլ քննարկեն անվտանգության, տնտեսության, ԼՂ խնդրին վերաբերող հարցեր, սակայն կազմակերպչական առումով դա ժամանակատար է եղել»: