Գիտնականները հետազոտել են ապագայի 27 տարբեր կլիմայական մոդելներ և առանձնացրել շրջանները, որտեղ հողը զգալիորեն կչորանա, երբ գլոբալ տաքացումը կլինի նախաարդյունաբերական մակարդակից 1.5-2 աստիճան Ցելսիուսով բարձր: Նրանք եկել են այն եզրահանգման, որ երբ ջերմաստիճանը բարձրանա 2 աստիճանով, երաշտը վնաս կհասցնի հողի մակերեսի 20 %-ից մինչև 30 %-ին, հաղորդում է Hightech-ը:

Միևնույն ժամանակ, վնասված շրջանների երկու երրորդը կարող է խուսափել զգալի չորությունից, եթե տաքացումը պահպանվի 1.5 ° C-ով:

Չորությունը լուրջ սպառնալիք է, քանի որ այն մեծ ազդեցություն ունի գյուղատնտեսական արտադրության, ջրի որակի և կենսաձևերի վրա: Այն կարող է հանգեցնել նաև երաշտի, անտառային հրդեհների, ինչպես, օրինակ, Քալիֆոռնիայի դեպքը»,-նշել է գիտական հետազոտության առաջին հեղինակ Չան Ի Փարկը:

Շենչժենի Գիտությունների ու տեխնիկայի, Արևելյան Անգլիայի, Սեուլի ազգային համալսարանների և Շվեդիայի, ԱՄՆ-ի, Շվեյցարիայի այլ համալսարանների մասնագետների կողմից կատարված մանրամասն ուսումնասիրության մեջ նշված է, որ միայն 1.5 աստիճանով գլոբալ տաքացումը պահպանելու դեպքում մարդկությունը կկարողանա խուսափել Երկրի տարածքի երկու երրորդի լուրջ փոփոխություններից, ներառյալ՝ երաշտից և անտառային հրդեհներից: