Պուտին-Թրամփ հանդիպումը կկայանա Բուենոս Այրեսում, որտեղ նոյեմբերի վերջին տեղի է ունենալու G20-ի գագաթնաժողովը, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումը Փարիզում չեղարկվել է՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խնդրանքով։

Հիշեցնենք, որ Պուտինն ու Թրամփը, այլ երկրների մոտ 80 ղեկավարների հետ միասին, կլինեն Փարիզում նոյեմբերի 11-ին, որտեղ նշվելու է Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակը։ Մակրոնը չէր ցանկացել, որ Փարիզում Պուտինն ու Թրամփը հանդիպեին, որպեսզի նրանց հանդիպումը չստվերեր Ելիսեյան պալատի կողմից կազմակերպված միջոցառումները։