ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվելուց հետո Յուրի Խաչատուրովն անմիջապես վերադարձել է Հայաստան։

«Պարոն Խաչատուրովն այժմ Երևանում է»,- տեղեկացրել է Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։ Փոխանցում է Panorama.am-ը։

Խաչատուրովն այս ընթացքում որևէ անգամ հարցաքննության չի կանչվել։ Փաստաբանը կարծում է, որ դա ամենևին էլ պայմանավորված չէր նրա՝ Հայաստանում չգտնվելու հետ։

«Յուրի Խաչատուրովը չի խուսափում արդարադատությունից»,- նշել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովը նոյեմբերի 2-ին ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Նման միջնորդություն ներկայացրել էր հայկական կողմը, երբ մարտի 1-ի գործով Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել։

Ըստ ՀՔԾ-ի, 2018թ-ի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված 2018թ-ի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Խաչատուրովի նկատմամբ դատարանը կիրառել էր այլընտրանքային խափանման միջոց ու ազատել նրան 5մլն դրամ գրավի դիմաց։