«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը մտավախություն ունի, որ մրցաշրջանի ավարտից հետո Ժոզե Մոուրինյոն կհեռանա թիմի գլխավոր մարզչի պաշտոնից: Պորտուգալացի մասնագետը վերջին շրջանում քիչ ժամանակ է անցկացնում ակումբային մարզաբազայում, գրում է Daily Mail-ը՝ նշելով, որ մարզիչը փնտրում է կարիերայի այլ շարունակություն:

54-ամյա մասնագետը դժգոհ է «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային քաղաքականությունից և այդ հարցում «Մանչեսթեր Սիթիի» հետ մրցակցելու ձգտման բացակայությունից: Մոուրինյոն դժգոհ է, որ չի ստացել ակումբից 45 միլիոն եվրո «Տոտենհեմի» պաշտպան Դենի Ռոուզի համար:

Մոուրինյոյի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2019թ. հուլիս: Ամենահավանական տարբերակը ֆրանսիական ՊՍԺ-ն է: