ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 85 մլն 405.1 հազար լիտր ոչ ալկոհոլային ըմպելիք: 2016 թվականի համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն ավելացել են 27.1%-ով:

Ինչ վերաբերում է բնական հյութերին, նախորդ տարվա հունվար-նոյեմբերին Հայաստանում հյութերի արտադրության ծավալները 2016-ի 11 ամիսների համեմատ նվազել են 4.1%-ով և կազմել 10 մլն 891.7 հազար լիտր:

Հանքային ջրերի արտադրությունը նույնպես հունվար-նոյեմբերին նվազել է 14.2 տոկոսով: Ըստ հրապարակման՝ 2017թ-ի հունվար-նոյեմբերին հանրապետությունում արտադրվել է 36 մլն 233.9 հազար լիտր հանքային ջուր, իսկ 2016թ-ի նույն ժամանակահատվածում՝ 42 մլն 252.1 հազար լիտր:

Նշենք նաև, որ հանրապետությունում 2017 թվականի հունվար-նոյեմբերին արտադրվել է 34 մլն 307.7 հազար լիտր աղբյուրի ջուր, ինչը 2016թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ 14.9 տոկոսով ավելի է: