Կյանքից հեռացել է դերասան Լևոն Մուրադյանը։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է դերասան Անդրանիկ Հարությունյանը։

Լևոն Մուրադյանը հեռուստադիտողին առավել հայտնի դարձավ «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Քաղաքում» հեռուստասերիալից:

Մահվան պատճառն առայժմ հայտնի չէ։

Մուրադյանը 60 տարեկան էր, նա ծնվել էր 1958թ-ի հունվարի 7-ին։