Երևանում 250 ՄՎտ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայանը 27.4 դրամով կարտադրի ամենաէժան էլեկտրական էներգիան Հայաստանում։

Իտալական «Ռենկո» և գերմանական Siemens ընկերությունների հետ համատեղ կառուցվող կայանում հնարավոր կլինի 1կՎտ/ժ էլէներգիա արտադրել 230 գրամ գազի ծախսով. սա թույլ կտա ավելի էժան սակագնով էլէներգիա ստանալ։

Նախորդ իշխանությունների պայմանավորվածությունների համաձայն՝ ներդրող կողմն էներգիան արտադրելու էր 6.2 ամերիկյան ցենտի դիմաց, նոր իշխանությունների հետ վերաբանակցման արդյունքում գինը նվազել է 5.7 ցենտի։

Ըստ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի՝ սա թույլ կտա տարեկան խնայել $6.4 մլն։ Կայանը կկառուցվի 26 ամսվա ընթացքում, շինարարությունը կսկվի 2018թ-ի վերջին, որին կներգրավվի 1000-1200 մարդ, շահագործման ժամանակ կստեղծվի 230 աշխատատեղ։

Աշխատակիցներից 50-70-ն արդեն կառուցման ընթացքում կգործուղվի Գերմանիա՝ Siemens ընկերությունում վերապատրաստվելու և որակավորում ստանալու համար։