Աշխաբադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնության վերջին օրը պայքարի դուրս եկած Հայաստանի վերջին ներկայացուցիչ օլիմպիական փոխչեմպիոն, գերծանրքաշային Գոռ Մինասյանը երկամարտի 450 կգ / 205 կգ + 245 կգ / արդյունքով նվաճեց աշխարհի փոխչեմպիոնի կոչումը և արժանացավ արծաթե մեդալը։

Նա պոկում վարժությունում բարձրացրեց 205 կգ և ապահովեց փոքր արծաթե մեդալ: Հրում վարժությունում բարձրացրեց 245 կգ և կրկին փոքր արծաթե մեդալի արժանացավ։

Աշխարհի չեմպիոն հռչակվեց Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն:

«Գոռ Մինասյանը հասավ այն արդյունքի, ինչի համար եկել էր, և իր մեդալը վերցրեց»,- ուղիղ եթերում Գոռին շնորհավորեց Սիմոն Մարտիրոսյանը, ով երեկ արժանացել է ոսկե մեդալի։

Նա նաև շնորհակալություն հայտնեց իր երկրպագուներին աջակցության համար, ինչը, իր խոսքով, իրեն շատ է ոգևորում։