Android-ի ստեղծողները կազատվեն համակարգի գլխավոր թերությունից
Android-ի ստեղծողները մտադիր են կատարելագործել դրա փոխանակման մենյուն: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Android-ի զարգացման գծով փոխնախագահ Դեյվ Բյորկը:
Թոփ-մենեջերի խոսքով՝ փոխանակման մենյուի կատարելագործումն ընկերության համար առաջնահերթություն է: Ինժեներները գիտակցում են, որ այն դանդաղ է աշխատում, իսկ դիզայնը վաղուց հնացել է և փոփոխությունների կարիք ունի:
Առայժմ հայտնի չէ, թե ինչ փոփոխություններ են սպասվում, սակայն ամենայն հավանականությամբ փոխանակման մենյուի նոր տարբերակը հասանելի կլինի Android Q օպերացիոն համակարգի համար, որը կթողարկվի 2019թ-ի օգոստոսին:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում