ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, Ղազախստանում և Ղրղզստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանին պաշտոնից հետ կանչելու հրամանագիր է ստորագրել, հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի Արա Սահակյանին հետ կանչել Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից», - ասվում է հրամանագրում:

Երկրում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Գագիկ Ղալաչյանը: