ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանրապետական սենատորների հետ հանդիպման ժամանակ պահանջել է խստացնել երկիր ներգաղթյալների մուտքը, փոխանցում է։

Թրամփի կարծիքով՝ անհրաժեշտ է մշակել ներգաղթային բարեփոխումների ծրագիր, որը «կհամապատասխանի ամերիկացի աշխատավորների և ընտանիքների շահերին, ինչպես նաև անվտանգության նորմերին»:
«Շղթայական ներգաղթն ուղղակի աղետ է, որը սպառնում է մեր անվտանգությանն ու տնտեսությանը, իսկ ահաբեկիչների համար դուռ է բացում: Ճիշտ նույն կերպ վիզային վիճակախաղը վնաս է հասցնում մեր տնտեսությանն ու անվտանգությանը»,- Դոնալդ Թրամփի խոսքն է փոխանցել Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Թրամփը նաև հայտարարել է Մեքսիկայի սահմանին պատի կառուցման համար միջոցների հատկացման անհրաժեշտության մասին: «Այն կոչված է կանգնեցնելու թմրավաճառներին, մաքսանենգներին և քրեական կարտելներին: Մեքսիկայի համար հանցավորությունը վիթխարի խնդիր է, և մենք ցանկանում ենք, որ այն մեր երկրին չառնչվի»,- նշել է ԱՄՆ նախագահը:

Անցյալ տարվա հոկտեմբերին Դոնալդ Թրամփը հրաման էր ստորագրել ԱՄՆ մուտքի կանոնների խստացման մասին:

Դեկտեմբերի 24-ին Սիեթլի դատարանը մասամբ չեղյալ էր համարել նրա նախաձեռնությունը: Դատարանի որոշմամբ՝ արգելքը կվերաբերի միայն այն միգրանտներին, որոնք բավարար հաստատում չեն ունենա արդեն ԱՄՆ-ում գտնվող անձանց կամ կառույցների հետ կապերի մասին: