ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոյին շնորհվել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և 41-րդ հոդվածը.

Ֆուտբոլիստ Սերգեյ Նիկոլայի Բոնդարենկոյին շնորհել Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում»,- ասված է նախագահի հրամանագրի մեջ: