Եգիպտոսի հավաքականի ու անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Մոհամեդ Սալահը ճանաչվել է 2017 թվականի՝ Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ:

25-ամյա Սալահը գերազանցել է «Լիվերպուլի» սենեգալցի կիսապաշտպան Սադիո Մանեին և Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին, հայտնում է Աֆրիկյան կոնֆեդերացիաների կայքը:

Սալահը երկրորդ եգիպտացին է, ով ճանաչվում է Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ: 1983-ին դա հաջողվել էր Մահմուդ Էլ Հատիբին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոհամեդ Սալահը ճանաչվել էր 2017 թվականի լավագույն արաբ ֆուտբոլիստ։