«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 10։00 կդադարեցվի Շիրակի մարզի՝ Գյումրի քաղաքի «Անի» թաղամասի, Հովունի, Մայիսյան, Հացիկ, Կառնուտ՝ զինմասով, Ախուրյան, Նոր Ախուրյան գյուղերի և «Էներգոտեխնիկա» ՍՊԸ ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: