Գագիկ Ծառուկյանի պատգամավոր երկու փեսաներն էլ՝ Դավիթ Մանուկյանը և Արգամ Աբրահամյանը կառաջադրվեն ռեյտինգային ընտրակարգով: Գրում է «Ժամանակ» թերթը։

Ինչպես 2017թ-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, Մանուկյանը կառաջադրվի Կոտայքի, իսկ Աբրահամյանը՝ Արարատի մարզում:

Եթե անգամ ԲՀԿ-ն հաղթահարի անհրաժեշտ 5 տոկոսի շեմը, հենց նա և իր երկու փեսաները կլինեն խորհրդարանում, որովհետև Ծառուկյանն ինքն է գլխավորելու ցուցակը, իսկ փեսաները՝ որպես ռեյտինգային ընտրատարածքներում ամենաշատ ձայն ստացած թեկնածուներ:

Մյուսներն աշխատելու և ձայներ են բերելու Ծառուկյանի ու իր փեսաների մուտքը խորհրդարան ապահովելու համար։