Չինաստանն անցյալ տարի Շանհայի նավաշինարանում սկսել է իր երրորդ ավիակրի կառուցումը, հայտնում է South China Morning Post պարբերականը:

Չինաստանը փորձում է իր անվտանգության ապահովման համար նավատորմ ստեղծել, որը կկարողանա գործել համաշխարհային օվկիանոսի տարածքներում, սակայն ներկայումս Չինաստանի ՌԾՈՒ սպառազինության մեջ միայն մեկ ավիակիր կա՝ «Լյաոնինը», որը ստեղծվել է խորհրդային «Վարյագ» հածանավի բազայի վրա: Անցյալ տարվա ապրիլին Չինաստանը ջուրն էր իջեցրել թվով երկրորդ ավիակիրը, որը սեփական արտադրությամբ առաջինն էր: Սպասվում է, որ այն շահագործման կհանձնվի այս տարի ավելի ուշ:

Աղբյուրի խոսքով՝ Shanghai Jiangnan Shipyard Group նավաշինարանը նոր նավի կառուցման թույլտվությունը ստացել է անցյալ տարվա մարտին Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի՝ երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի ամենամյա նստաշրջանից հետո: