ՀՀ մշակույթի նախարությունը տեղեկացնում է, որ նախարարության ենթակայության թանգարաններին տրված հանձնարարականի համաձայն՝ դպրոցական աբոնեմենտային համակարգի շրջանակում թանգարաններ այցելող աշակերտական խմբի ուղեկցողից և զբոսաշրջավարի ծառայության համար գումար չի գանձվում:

Գանձման դեպքում խնդրում ենք զանգահարել ՀՀ մշակույթի նախարարություն, հետևյալ հեռախոսահամարներով՝ 011-52-39-03, 011-51-63-10, 011-52-39-33: