Ղրիմում առաջին անգամ ստորագրահավաք է սկսվել ՌԴ նախագահ, 2018-ին կայանալիք ընտրություններում առաջադրված Վլադիմիր Պուտինին աջակցելու համար: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:

Ստորագրահավաքը սկսվել է առևտրային կենտրոններից մեկի մոտ: Նախաձեռնողները վստահ են՝ բազմաթիվ տեղացիներ կցանկանան միանալ այդ ստորագրահավաքին, առավել ևս՝ հաշվի առնելով, որ Ղրիմն առաջին անգամ է մասնակցում նախագահական ընտրություններին և բոլորը տեսնում են՝ որքան շատ են դրական տեղաշարժերը Ղրիմում:

Ի աջակցություն ՌԴ նախագահի թեկնածու առաջադրված Վլադիմիր Պուտինի՝ ստորագրահավաքը կշարունակվի մինչև հունվարի 30-ը: