Ուկրաինայի նախագահ և միկրոբլոգեր Պյոտր Պորոշենկոն իր Twitter-ի էջի հետևորդներին տեղեկացրել է, որ Ուկրաինան հաղթահարել է «Գազպրոմ»-ից կախվածությունը: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:

Բացի այդ, երկրի ղեկավարը հայտարարել է, որ 2018-ը Ուկրաինայի էներգետիկ անկախության տարին է:

Այսպիսով, Պորոշենկոն պատասխանել է Ուկրաինայի «Նավթոգազի» և ռուսական «Գազպրոմի» միջև գազային վեճի վերաբերյալ Ստոկհոլմի արբիտրաժի վճռին: Սույն վեճի վերաբերյալ դատական վճիռը կայացվել է 2017 թ. դեկտեմբերի 22-ին: Երկու կողմն էլ դատավճիռը մեկնաբանում էին իրենց օգտին: