Ռուսաստանը դիմել է ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Արլեմ Դեզիրին՝ կոչ անելով հայտնել իրենց դիրքորոշումը Լատվիայից ռուս լրագրողներին վտարելու առթիվ: Այս մասին, ինչպես հաղորդում է interfax-ը հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա նշել է, որ իբրև ԵԱՀԿ լիիրավ անդամ՝ Ռուսաստանն ակնկալում է Դեզիրից՝ հստակ հանրային դիրքորոշում և կոնկրետ քայլեր՝ իբրև արձագանք Լատվիայից ռուս լրագրողների վտարմանը:

Զախարովան հիշեցրել է՝ Մոսկվա կատարած վերջին այցի ընթացքում Դեզիրը բազմիցս ընդգծել է՝ նման հարցերում փոխադարձության սկզբունքը տեղեկատվական միջավայրի անապատացմանը տանող ճանապարհ է, ուստի այժմ կարող է իր վրա վերցնել նմանատիպ իրավիճակների կարգավորման պարտավորությունը:

Համապատասխան արձագանքի բացակայությունն, ըստ Զախարովայի, կնշանակի, որ պատասխան քայլերից բացի այլ մեխանիզմ չկա, և դա ԵԱՀԿ-ն ընդունում է: