Անգլիայի Գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Դերբիի» հետ:

Մանչեսթերյան ակումբը հաղթանակ տոնեց 2:0 հաշվով: Հաշիվը բացեց Ջեյսի Լինգարդը, ով աչքի ընկավ 84-րդ րոպեին: 90-րդ րոպեին էլ Լուկակուն կրկնապատկեց իր թիմի առավելությունը:

«Կարմիր սատանաները» հաղթում են ու դուրս գալիս 1/16 եզրափակիչ, որտեղ կսպասեն իրենց մրցակցին:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը մեկնարկային րոպեներից: Մեր ընտրանու ֆուտբոլիստը խաղաց 45 րոպե և ընդմիջումից հետո նրան փոխարինեց Ռոմելու Լուկակուն:

«Մանչեսթեր Յունայթեդ» -«Դերբի»՝ 2:0