«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 15-ին կդադարեցվի Լոռու մարզի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.

13:00-21։00 - Վանաձոր քաղաքի Բազում թաղամաս, Գրիբոյեդով, Չերկաս, Ռուսթավի, Սոխումի, Համբարձումյան փողոցներ, Բուլղարական 1-2 ավաններ, Շինարարների փող. 27/1, 27/2 շենքեր;

10:00-21։00 - Շահումյան գյուղ:

Ժամը 10:00-22։00 կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան և Չարենցավան քաղաքների, Հրազդան քաղաքի Աղբյուրակ թաղամասի, Արզնի, Նոր Գյուղ, Կոտայք, Թեղենիք, Զորավան, Քաղսի, Սոլակ, Բջնի, Ալափարս, Քարաշամբ գյուղերի, Քարաշամբի ամառանոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։