2018թ-ի դեկտեմբերի 11-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև նոյեմբերի 14-ը՝ ժամը 18։00։

Սահմանված ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման համար փաստաթղթեր է ներկայացրել 9 կուսակցություն և կուսակցությունների 2 դաշինք.

- «ԻՄ ՔԱՅԼԸ» կուսակցությունների դաշինք
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
- «Ազգային Առաջընթաց» կուսակցություն
- «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն
- «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն
- «Օրինաց Երկիր» կուսակցություն
- ՄԵՆՔ կուսակցությունների դաշինք
- «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն
- «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
- Հայաստանի Հանրապետական կուսակցություն
- «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն

ՀՀ ընտրական օրենսգրքի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված ժամանակացույցի համաձայն՝ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կիրականացվի մինչև նոյեմբերի 19-ը: