«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մեկնաբանել է նոյեմբերի 15-ին պետեկամուտների կոմիտեի հայտարարությունը ընկերության՝ միլիարդավոր հարկերից խուսափելու վերաբերյալ։ Ընկերությունն իր հայտարարությունում անհեթեթ է անվանել ՊԵԿ կողմից հրապարակած եզրահանգումները։

Ըստ ընկերության, հոկտեմբերի 1-ից ՊԵԿ-ը ‹‹Գազպրոմ Արմենիա›› ՓԲԸ-ում փաստացի սկսել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության համալիր ստուգում, որը փաստացի ընթացքի մեջ է առ այսօր:

«ՊԵԿ-ը ‹‹Գազպրոմ Արմենիա›› ՓԲԸ-ին ՀՀ հարկային օրենսդրության դրույթները խախտելու որևէ դրվագ չի ներկայացրել: Փոխարենը, առանց Ընկերության հետ քննարկելու կամ Ընկերությանը տեղեկացնելու, ՊԵԿ-ը մամուլով տարածել է միանգամայն անհիմն տեղեկատվություն»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ ՊԵԿ-ի կողմից ներկայացված հրապարակման մեջ ներառված համեմատական հետազոտությունները կատարված են ոչ համադրելի ժամանակաշրջանների և ոչ համադրելի մեծությունների հիման վրա, ընկերությանը ներկայացված չէ վարչական մարմնի կողմից ձեռք բերված որևէ ապացուցողական փաստ, ինչը, ընկերության կարծիքով, հանգեցրել է անհեթեթ եզրահանգումների:

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՊԵԿ-ը «Գազպրոմ Արմենիա»-ն նաև նշում է, որ, հաշվի առնելով ՊԵԿ որդեգրած հրապարակային գործելաոճը, մամուլի ասուլիս է գումարելու՝ հրավիրելով դրան նաև ՊԵԿ-ի համապատասխան մասնագետներին իրենց ներկայացրած եզրահանգումները հանրությանը հիմնավորելու համար։