Եվրոպային պետք է անկախ լինել ռազմական առումով ծովում, օդում, տիեզերքում, ինչպես նաև կիբերվտանգների դեմ պայքարի հարցում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությանն ի պատասխան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է.

«ԱՄՆ-ը դաշնակից է, որի հետ մենք կիսում ենք բոլոր մարտահրավերները, անցկացնում ամենաբարդ օպերացիաները, սակայն լինել դաշնակից չի նշանակում լինել վասալ, իսկ դրա համար մենք չպետք է կախված լինենք նրանցից», - 1in.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է Le Monde-ը: