Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Թուրքիայի իր գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ պայմանավորվել է` անել հնարավոր ամեն բան Բեռլինի ու Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով: Դրանք տուժել են մի քանի կոնֆլիկտների հետևանքով:

«Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, Թուրքիայի ԱԳ նախարարը համաձայնել է, որ հարաբերությունները պետք է կարգավորվեն երկխոսության ու համագործակցության ճանապարհով:

Այս պահին երկու երկրների միջև տարաձայնությունների գլխավոր թեման Die Welt գերմանական պարբերականի լրագրողի` Թուրքիայում ձերբակալությունն է:

Ավելի վաղ` անցած տարվա սեպտեմբերին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Գերմանիայի քաղաքացիների ձերբակալությունների հետևանքով Թուրքիայի նկատմամբ Գերմանիայի քաղաքական կուրսը հնարավոր է խստացվի: