«Դեպի Արցախ ավտոերթի մեկնարկը տրված է»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Սասնա ծռեր» կուսակցություն:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամներն արդեն հայտնել են, որ պատրաստվում են Արցախում հիմնադրել քույր կուսակցություն, և այդ նպատակով նոյեմբերի 17-ին կմեկնեն Արցախ՝ կուսակցության ծրագրերը ներկայացնելու և համագումար անցկացնելու համար։ Երեկ կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է՝ դեպի Արցախ 2018 թ. նոյեմբերի 17-ի ավտոերթի և Արցախում նախատեսվող միջոցառումների հիմնական նպատակն է՝ ՀՀ-ին Արցախի դե յուրե միացումն ամրագրել՝ որպես համահայկական օրակարգի գերակա հարց․

«Արցախը Հայաստանի Հանրապետությանը դե յուրե միացնելու նպատակը որպես համահայկական օրակարգի գերակա հարց ամրագրելու համար կազմակերպված ավտոերթը նվիրվում է Արցախյան ազգային֊ազատագրական շարժման և միացման գաղափարի ռահվիրա, քաղաքագետ և ազգային֊քաղաքական գործիչ Իգոր Մուրադյանի պայծառ հիշատակին»։